Ռոնալդուի դուբլը նպաստեց Ռեալի հաղթանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում ուժերը չափեց «Ալավեսի» հետ և հաղթեց 4:0 հաշվով:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ աչքի ընկան Գարեթ Բեյլը և Կարիմ Բենզեման: Վերջինս անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:

Այս հաղթանակից հետո «արքայական ակումբը» 21 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականով:




Լրահոս