ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը, քաղաքապետի անգործությունն ու ինքնասպանությունների աղմկալի դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում է առեղծված մնալ: Ի՞նչ բացատրություն են տվել իրավապահներին նախնական վարկածով ինքնասպան եղած կնոջ հարազատները:
«Ժողովուրդ» օրաթերթին Գայանեի մտահոգություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ ցուցմունք տված հարազատների` ամուսինները փորձել են միանալ, բայց արդյունք չի եղել: Միգուցե այս հուսահատությունն էլ եղել է պատճառը, որ կինը գնացել է այդ քայլին:

Մինչ այդ, նկատենք, որ սա առաջին ողբերգական դեպքը չէ, երբ մայրը երեխային կյանքից զրկելուց հետո վերջում էլ ինքն է ինքնասպան լինում: 2016 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում կախված: Ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահներն էլ ավելի սարսափելի տեսարանի են բախվել. կնոջ տանը` մահճակալների վրա, հայտնաբերել են նրա երկու մանկահասակ երեխաների դիակները: Երկուսն էլ աղջիկներ են՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ 7:
Փորձաքննությունը հաստատել էր իրավապահների վարկածը` երեխաները մորից շուտ ու մոր «օգնությամբ» էին մահացել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս