ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

2-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Մուրադյանի անկեղծ ուղերձը՝ նվիրված հայ զինվորին. «Իմ սիրելի՛ զինվոր, ես հպարտ եմ քեզնով: Դու պաշտպանում ես մեր հայրենիքը, ու քո շնորհիվ է, որ մենք խաղաղ ու անհոգ ենք ապրում: Երբ մեծանամ, անպայման կհետեւեմ քո օրինակին: Խաղաղություն քեզ, իմ հա՛յ զինվոր»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել ստուգման ակտը:

Նորայր Ջանիբեկյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ջանիբեկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում, կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այս օրենքը չի կարգավորում ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերի, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ, բաժնետերերի փայատերերի հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ամուսնության գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:

Տիգրանուհի Ազիզյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից` www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
Եթե ամուuնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից, կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
2. ամուսնացող անձանց անձը հաuտատող փաuտաթղթերը.
3. նախորդ ամուuնության դադարման մաuին փաuտաթուղթը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ (օրինակ` ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ գումարի չափով եւ արտաբյուջետային վճար:




Լրահոս