Առաջիկա օրերին տեղումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 2-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս