Վերաքննիչն անփոփոխ թողեց Սամվել Բաբայանի դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վերաքննիչը դատարանը մերժեց Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի եւ Սանասար Գաբրիելյանի պաշտպանների բողոքներն ու անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Սանասար Գաբրիելյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 3 տարի ազատազրկման։ Արմեն Պողոսյանին նույնպես դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։




Լրահոս