Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մանրամասները. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի մասից, վթարի է ենթարկվել, որի հետևանքով նույն ավտոմեքենայի ուղևոր Ջ.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և ևս երկու ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Ողևորներից մեկը՝ Ս.Ֆիդանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածներից մահացել է բժշկական կենտրոնում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս