Որ արժանիքի համար է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվել Ռուբեն Վարդազարյանը, և ինչ կապ ունի Արման Մկրտումյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դատավորների կաշառք վերցնելու, հնաբնակների եւ երիտասարդների կռիվների մասին խոսել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

Օրաթերթը, մասնավորապես, անդրադարձել է տարածված լուրերին, թե Վարդազարյանը Արման Մկրտումյանի սանիկն է նրա հովանավորության ներքո է գտնվում, ինչը և լուրջ դեր է խաղացել նշանակման հարցում:

-Արման Մկրտումյանի սանիկը ես չեմ, այլ իմ դուստրն է, որը կքնվել է 5 տարեկան հասակում, եւ կնքահայրը եղել է Արման Մկրտումյանը: Ես պարոն Մկրտումյանին համարում եմ ինձ ուսուցիչ, շատ հարցեր թե՛ իրավաբանության մեջ, թե՛ կենցաղում ես վերցրել եմ պարոն Մկրտումյանից, ես դրանից վատ չեմ զգում, հպարտանում եմ, որ իմ ավագ ընկերը իմ երեխայի կնքահայրն է: Դեր խաղացել է, թե ոչ, դժվարանում եմ ասել, միգուցե նշանակություն ունի, թե ոչ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց միայն որ այդ կապն է դեր խաղացել, վստահ եմ, որ այդպես չէ:

Լրագրող Քնար Մանուկյանի հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս