Կյանքի վերելակներ. Երևանի քաղաքապետարանը խոշոր դրամաշնորհ է ստացել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ասիական Զարգացման բանկը Երեւանի քաղաքապետարանին 225 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել մայրաքաղաքի վերելակային ֆոնդի խնդիրները վեր հանելու համար: Նախատեսվում է իրականացնել նախագծում, տնտեսական ու ֆինանսական գնահատում:

Երեւանի 2018 թ. զարգացման ծրագրում, որը հաստատել է ավագանին, վերելակների խնդրին անդրադարձ կա: Նշված է, որ 2018 թվականին նախատեսված է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում մշակել վերելակային տնտեսության արդյունավետ կառավարման ծրագիր, որով կնախատեսվի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացում եւ միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկում:

Նշենք, որ գրեթե ամեն տարի վերելակներում դժբախտ դեպքեր են լինում, երբեմն մահվան ելքով, որի պատճառն անսարքությունն ու մաշվածություն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս