Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է սցենարիստ, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, երեկ նրա ծննդյան օրն էր:
Հայտնի ռեժիսորը ծնվել է Գյումրի քաղաքում 1937 թվականին:

1960 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ): 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար։

1980–2001 թվականներին դասավանդել է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է բազմաթիվ հայտնի ֆիլմեր` «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս» եւ այլն:




Լրահոս