ՖՈՏՈ. Անդրանիկ Սողոյանը (Զապ) ռուսական քրեական աշխարհի պարագլո՞ւխ. ի՞նչ կապ ունի նա վրաց «օրենքով գողի» սպանության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացի 36-ամյա «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլին` Դաթո Պանկիսսկին, սպանվել է Ստամբուլում: Սպանությունը բացահայտված է: Ինչպես հաղորդում է life.ru-ն, «օրենքով գողին» գնդակահարել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին: Կայքը գրում է, թե օպերատիվ տվյալների համաձայն` Դաթոյի սպանությունը կարող էր կազմակերպած լինել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը (Զապ), որպեսզի վերացնի իր ճանապարհից Ռուսաստանի գլխավոր թագի համար պայքարող մրցակիցներին:

— Թուրքիայի ԶԼՄ-ները, հղում անելով իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել են, թե սպանության բուն հրահանգն իջեցրել է Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյը): Թուրքիայի իրավապահների ձեռք բերած տվյալներով` Անդրանիկ Սողոյանն ու Շաքրո Մոլոդոյը մտերիմ հարաբերություններ ունեն:

 

— Ըստ նույն տվյաների` Շաքրո Մոլոդոյը հանձնարարել է Անդրանիկ Սողոյանին մի քանի վարձու մարդասպանների հետ Ստամբուլ մեկնել: Հենց Զապն էլ հետապնդել է Դաթոյին և վարձկաններին հրահանգել կրակ բացել: Դաթոյին տանից դուրս հանելու համար, նույն տվյալներով, Զապը զանգահարել էնրան և առաջարկել հանդիպել:

Անհայտ անձը կրակել է Դաթոյի ուղղությամբ և թաքնվել է:

—Դեպքից անմիջապես հետո Անդրանիկ Սողոյանն ու վարձկանները հեռացել են Ստամբուլից և այս պահին նրանց գտնվելու մայրն անհայտ է:

Կայքը գրում է նաև այն մասին, թե ովքեր են հաջորդ հավանական թեկնածուները և չի բացառում, որ նրանց նկատմամբ էլ մահափորձել կիրականացվեն: Ապա հիշեցնում է, որ Ռուսաստանի քրեական աշխարհը փոթորկված է, և թե ինչպիսի պայքար է ընթանում, մասնավորապես, ընդդեմ Շաքրո Մոլոդոյի:

Ինքը` Շաքրոն, կայքի տեղեկություններով, ոգևորված չի եղել այս նախընտրական թոհուբոհից: Բանտից հանձնարարել է` որևէ քայլ չձեռնարկել իր հաղթանակի ուղղությամբ:

Խոսվում է նաև այն մասին, որ Սողոյանը Դաթոյին սպանել է վրեժխնդրությունից դրդված, այն էլ` Շաքրոյի վրեժխնդրությունից: Դեռևս 2011 թվականին Դաթոյի բանդան Բելգիայում հարձակվել են Շաքրոյի զարմիկի` Դավիթ Օզմանովի (Դաթո Կրասնոդարցի) վրա:

Այդ ժամանակ Կրասնոդարցին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Նրա կյանքը հաջողվել է փրկել: Այդ ժամանակ Շաքրո Մոլոդոյը հայտարարել է մահապատժի մասին:




Լրահոս