ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ոսկու շուկայի մոտ

«Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բարձրացել է շինության տանիքին եւ անձամբ հետեւում է կատարվող աշխատանքներին։ Իհարկե, լավ է, որ նա հետեւողական է, բայց փոքր-ինչ զավեշտալի է նրա՝ տանիքին հայտնվելը։ Հավանաբար դա կարեւոր գործոն է։ Այս դեպքում նա կատարվող գործողություններին հետեւում է «վերեւից»։

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հողի վերականգնման համար ի՞նչ պետք է անել: Ի՞նչ եղանակներով կարելի է վերականգնել եւ բարելավել հողերի կառուցվածքը:

Հրայր Հարությունյան (59 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի կառուցվածքի վերականգնման բնական պրոցեսների վրա երկրագործության մեջ մարդը ներգործում է ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումներով: Կարեւոր դեր է կատարում ցանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի ճիշտ հաջորդականությունը: Կառուցվածքի լավացման համար լավ գործոն է բակլազգի խոտաբույսերի ու հացազգիների հետ նրանց խոտախառնուրդների ցանքը: Կառուցվածքի քայքայումը կանխող, որոշ չափով նաեւ լավացնող միջոցառում է պարարտանյութերի օգտագործումը, հողի մշակության տարբեր եղանակները, հատկապես հողի ֆիզիկական հասուն փուլում, երբ այն հեշտ է մշակվում ու լավ է փշրվում: Մինչդեռ գերխոնավ ու չոր հողի մշակության դեպքում կառուցվածքը քայքայվում է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի համաձայնությամբ: Դրանց տեսակը որոշվում է` հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները եւ գյուղատնտեսության կարիքները:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե գործատուն աշխատավարձ չի հաշվարկում եւ վճարում, ապա նա ի՞նչ տույժերի կարող է ենթարկվել:

Նարինե Հովհաննիսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: Ի դեպ, տոնական օրերին (եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով) աշխատողը վճարվում է ժամային դրույքաչափի կրկնակի չափից ոչ պակաս չափով: Աշխատավարձը կարող է վճարվել բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով: Գործատուն բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս պետք է ներկայացնի հաշվարկային թերթիկներ:




Լրահոս