Արտակարգ դեպք Երևանում․ Խարբերդի ամառանոցների տներից մեկում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մուտք են գործել տուն և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1967 թ. ծնված Վ. Կ.-ի դին:




Լրահոս