Վահրամ Բաղդասարյանի անակնկալ ելույթն ու պատգամավորների զարմանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ներկայացրած հայտարարության տեքստին ՀՀԿ-ականների կողմ քննարկելը զարմացրել էր ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչներին, այլ նաեւ հենց ՀՀԿ-ական պատգամավորներին: Բանն այն է, որ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորներից շատերը նիստերի դահլիճում դեռեւս չեն իմացել, որ այդ նախագծին պետք է կողմ քվեարկեն:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հարցով ՀՀԿ խմբակցությունում անգամ նիստ չի եղել, կողմ քվեարկելու որոշումն էլ կայացվել է մի քանի հոգու քննարկմամբ միայն՝ անակնկալ կերպով: Եվ պատգամավորներին զգուշացնելու իրավունքն էլ վերապահված էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով` բոլորի համար անակնկալ կերպով հայտարարեց իրենց կողմ լինելու մասին:




Լրահոս