Հստակեցվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի օգտագործողների կրթական ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարում առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերից առանցքային կարևորություն ունի էլեկտրոնային միասնական առողջապահական ծրագրային համակարգի հնարավորությունների ընդլայնումը։

Այս համակարգում կներբեռնվեն թվայնացված կլինիկական ուղեցույցները, գործելակարգերն ու ընթացակարգերը, որոնք միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակ ազդակներ կուղարկեն բժշկին և կօգնեն կլինիկական որոշումներ կայացնելիս։

Կյանքի կկոչվեն նաև էլեկտրոնային դեղատոմսերի, դեղերի պաշարի կառավարման և համակարգին անհրաժեշտ այլ ծրագրային մոդուլների գործարկումը։ Այս և առաջիկայում ստեղծվելիք այլ հնարավորություններն, անշուշտ, կնպաստեն մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը։ Միաժամանակ, բնակչության համար այնպիսի հարմարավետություններ կստեծվեն, ինչպիսիք են շահառուների առցանց հերթագրումը, բողոք-պահանջների գրանցումը և այլն։ Այս ամենը կյանքի կոչելու նպատակով առաջիկայում պետական բժշկական կազմակերպությունները կապահովվեն համակարգիչներով։

էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու նպատակով շուտով կմեկնարկի բուժաշխատողների ուսուցումը։ Առողջապահության նախարարությունում էլեկտրոնային առողջապահական համակարգի օպերատորները նախարարության պատասխանատուների հետ քննարկել են, թե համակարգում ինչ տվյալներ պետք է մուտքագրեն բժիշկը, ստոմատոլոգը, դեղագետը, բուժքույրը, օգտատերերի գործողությունների հաջորդականությունը և այլն: Նպատակը կրթական ծրագրերի հստակեցումն էր։

Քննարկվել են ուսուցման հնարավոր եղանակները` ըստ օգտագործողների խմբերի։




Լրահոս