«Ծառուկյան» խմբակցության պահվածքը չի զարմացրել Էդմոն Մարուքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին չի զարմացրել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում կոալիցիայի թեկնածու Արմեն Սարգսյանին պաշտպանելու որոշումը:

«Ինձ համար տարօրինակ չէ, որովհետեւ այն պահից սկսած, որ իրենք չմիացան Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելուն, երբ ասացին` թեկնածու էլ չունեն, իմ մոտ ձեւավորվեց այն զգացումը, որ նրանք միանալու են ՀՀԿ-ի թեկնածուին», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը` ինչպես եք պատկերացնում իրենց հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ «Ծառուկյան» խմբակցությունը գրեթե միշտ չի պաշտպանում իրենց, Մարուքյանը նշեց. «Նրանք նաեւ Արա Բաբլոյանին են քվեարկել որպես ԱԺ նախագահ, համագործակցությունն անհատական է, այսինքն` կոնկրետ գործողության համար առաջարկ ենք արել, ուզեցել են, համագործակցել են, չեն ուզեցել, չեն համագործակցել»:




Լրահոս