ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի լուսանկարն ու իրավապահ համակարգը. ոչ ոք ետ չի մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչների աշխատասենյակում փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մյուս դատավորների նման եւս ետ չի մնացել այդ քայլից: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, եթե քաղաքացին դատական գործընթացի մեջ լինի Ս. Սարգսյանի մերձավորների հետ, տեսնելով այս լուսանկարը, որքանո՞վ կարող է վստահ լինել, որ դատական իշխանությունը անկախ է:

ՀՀ գլխավոր դատախազությունը միակ կառույցն է, որ իրավունք ունի քրեական գործ հարուցել երկրի նախագահի դեմ, ՀՔԾ-ին էլ վերապահված է նախաքննություն իրականացնելու գործառույթը:

Բայց նույն այդ կառույցներում փակցված են Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչը ենթադրում է, որ այդ գերատեսչությունների աշխատակիցները հարկ եղած ժամանակ կկաշկանդվեն պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը վստահեցնում է, թե այդ հանգամանքն իրեն չի կաշկանդում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս