Ինչով են հայտնի Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգը երեկ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ են ընտրվել Վճռաբեկ դատարանից դատավոր Ռուզաննա Հակոբյան` 3 տարով, Վերաքննիչ քրեական դատարանից` դատավոր Սերգեյ Չիչոյան` 5 տարով, առաջին ատյանի դատարանից` Շիրակի մարզ` Արմեն Խաչատրյանը` 3 տարով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից դատավորներ Արմեն Բեկթաշյանը եւ Անի Մխիթարյանը` 5-ական տարով:

Նշենք, որ Արմեն Բեկշաթյանը քննում էր մի շարք աղմակահարույց գործեր, մասնավորապես 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբավորման գործը», որով քննությունը դեռեւս շարունակվում է: Իսկ ահա Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ քննվել է ակտիվիստ Հայկ Կուրեղյանի գործը: Ավելին` Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանից հետո վերջինիս իրավահաջորդները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին:

Նրանք պահանջում էին Հաց բերողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել վերջինիս կալանավորման միջնորդությունները բավարարած դատավորների գործունեության առնչությամբ, եւ այդ դատավորների թվում էր նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:




Լրահոս