Ընդդիմադիր կուսակցապետն իսկական օլիգարխ է. ունեցվածքով չի զիջում ՀՀԿ-ականներին

Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի եզրին` Աչաջուր գյուղի տարածքում, հողի շերտը հարթեցվել է, ջերմոցների մեծ շինարարություն է ընթանում: Դրանք պատկանում են ծագումով Աչաջուրից, Աժ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին, ով հարազատ գյուղից 45 հեկտար հողատարածք է գնել: Նա Աղստեւ գետի ափին պտղատու այգիներ է հիմնել:

Խ. Քոքոբելյանի որդուն` Սեւադա Քոքոքելյանին է պատկանում Իջեւանի բենտոնիտ կոմբինատի առջեւ գտնվող, 2016թ. կառուցված փոքր ՀԷԿ-ը: Խ. Քոքոբելյանին են պատկանում Աղստեւի վրա, Խաշթառակի տարածքում նորակառույց փոքր ՀԷԿ-ը եւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ը: Համաձայնեք` իբր ընդդիմադիր կուսակցապետն իսկական օլիգարխ է եւ ունեցվածքով չի զիջում շատերին: Միայն թե, չգիտես ինչու, ՀՀԿ-ական օլիգարխների անունն է դուրս եկել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ