Պետության առաջարկած հողամասերից հրաժարված քաղաքացին 3600 եվրո կստանա Կառավարությունից. հերթական սխալ որոշման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 3600 եվրոյին համարժեք դրամ: Բանն այն է, որ ըստ ՄԻԵԴ-ի` «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս հունվարի 11-ին:

Իսկ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է: Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` իր օգտին կայացված Վարչական դատարանի դատական ակտը կատարելու համար` պատճառաբանելով, որ դիմումատուին առաջարկել են երեք այլ հողատարածք, որը նրա կողմից մերժվել է:




Լրահոս