ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ապրելու խնդիր չունի

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար անձինք, պարզվում է, ապրելու խնդիր չունեն: Նրանցից տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանը եւս ոչ պակաս ունեցվածքի տեր է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ըստ ներկայացրած պաշտոնական հայտարարագրի` ունի երկու հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, հասարակական նշանակության մեկ շինություն եւ երկու ավտոմեքենա` «Toyota Land Cruiser Prado 3.5», «Gaz 3221»:

Նրա դրամական միջոցները կազմել են 35 մլն դրամ եւ 30 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը` ամսական 223 հազար դրամ: Համաձայնեք` սովորական չինովնիկի համար բավական մեծ ունեցվածք է: