Դպրոցներում վարժանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում՝ մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով:

Ուսումնավարժության նպատակներն էին.

• կատարելագործել փրկարարական, վթարավերականգնողական և նախնական բժշկական օգնության հմտությունները,

• ստուգել կազմավորումների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ,

• կատարելագործել դպրոցի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Միջոցառմանն ընդգրկված էին թիվ 180 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը, կապի և ազդարարման, փրկարարական, որոնողափրկարարական և բժշկական կազմավորումները, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժինը և շտապ բուժօգնության 1 բրիգադ:

Հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը, որից հետո դպրոցից ահազանեցին «911» ծառայություն: Իրականացվեց դպրոցի անձնակազմի ազդարարում, այնուհետև աշխատակիցների և աշակերտների պատսպարում՝ շուրջ 730 մարդ: Հետախուզությունից հետո դպրոցի փրկարարական օղակը շենքից դուրս բերեց 3 «տուժածի», որոնց տեղում ցուցաբերվեց առաջին օգնություն:

Ուսումնավարժության ավարտին մասնակիցները վերլուծեցին իրականացված գործողությունները՝ մատնանշելով ուժեղ և թույլ կողմերը, ընդգծելով հանրակրթական դպրոցներում նման միջոցառումների անցկացման ու կարողությունների բարձրացման նշանակությունը:




Լրահոս