ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ` կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: Բողոքի հավաքված հայերը հիշատակել են Սումգայիթին հետեւած բազմաթիվ վայրագություններ: «Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիեւը եւ իր բանակը առիթ ունենան, նորից այդպիսի սպանդ կիրականացնեն հայերի դեմ», – նշել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիան պարտադի՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարը:

Հրանուշ Թորոսյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով:
Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով:
Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական տուրք վճարողները պարտավոր են`
– ժամանակին եւ լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.
-պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը.
-ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը:

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ կես դրույքով (աշխատաժամանակով): Խնդրում եմ ասեք` եթե աշխատաժամանակը պակաս է 1 դրույքից, ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է գործելու ինձ համար: Եվ կցանկանայի իմանալ նաեւ, թե ե՞րբ է իրականացվում սոցիալական փաթեթի գումարի առաջին փոխանցումը:

Իրինա Մարտիրոսյան (41 տարեկան, դասվար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Հայտնում ենք նաեւ, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ յուրաքանչյուր մեկ դրույքով աշխատաժամանակ ունեցող աշխատակցի` սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ:




Լրահոս