ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաստիկ քամին պոկել է չինական օդանավակայանի տանիքը և խուճապ առաջացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաստիկ քամին պոկել է Չինաստանի Նանչան քաղաքի օդանավակայանի թերմինալի տանիքը՝ խուճապ առաջացնելով ուղեւորների շրջանում: Այդ մասին հայտնել է New Straits Times-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես են շենքի կտորներն ընկնում ուղիղ մեքենաների վրա: Հոլովակում, որը նկարահանվել է թերմինալի ներսում, կարելի է լսել ուղեւորների բղավոցները: ԶԼՄ-ների տվյալներով՝ քամու պոռթկումները հասել են վայրկյանում 30 մետրի, ինչը համարժեք է սաստիկ փոթորկին: Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ առանձին չվերթներ հետաձգվել են, սակայն մինչեւ երեկո աշխատանքը վերականգնվել է: Փլուզումից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս