Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 8-ին, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի  7-8-ը 8-10 աստիճանով բարձրանա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի:

Երևան քաղաքում մարտի 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:




Լրահոս