Երբ կարձագանքի Ռոբերտ Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար: Արդյո՞ք Քոչարյանը կարձագանքի այս փաստին, արդյո՞ք կներկայացնի իր դիրքորոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրաժարվեց հարցին պատասխանել: «Ես, Ձեր թույլտվությամբ, հարցին չեմ պատասխանի»,-ասաց նա: Դիտարկմանը, թե Մարտի 1-ի հարցով նաեւ ՀՀԿ-ականներն են (օրինակ` պատգամավոր Սամվել Նիկոյանը) սլաքներն ուղղում Ռոբերտ Քոչարյանի կողմ, Սողոմոնյանն ասաց. «Ես Ձեր հարցը հասկացել եմ: Թույլ տվեք` չպատասխանեմ»:




Լրահոս