Չորս Եհովայի վկաներ չեն ծառայել բանակում. կառավարությունը նրանց պետք է 48 հազար եվրո տա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Եւ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի`«Ադյանը եւ այլք» ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ 48 հազար եվրո` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի եւ կրոնի ազատության խախտում: Նշենք, որ գործը վերաբերում է թվով չորս Եհովայի վկաների, ովքեր 2011թ. դատապարտվել են` իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:




Լրահոս