Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում: Արդյունքում, իր թիմը 2:1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ: Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 12 գոլ է հեղինակել:




Լրահոս