Կիևում ծեծի են ենթարկել Գերագույն ռադայի պատգամավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում ծեծի են ենթարկել Գերագույն ռադայի անկախ պատգամավոր Յուրի Լևչենկոյին: Դեպքը տեղի է ունեցել  այգու կառուցապատման դեմ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ:

Gazeta.ru-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնից ոչ հեռու: Քաղխորհրդի պատգամավոր Սվյատոսլավ Կունտյակը տեղեկացրել է, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի կողմնակիցները ծեծել են Լևչենկոյին: Վերջինս կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան հոսպիտակացրել են:

Ոստիկանության տվյալներով՝ Լևչենկոն և Կունտյակը իրենք են հակամարտությունը հրահրել՝ փորձելով վառելիքով շիշ նետել:




Լրահոս