Հրդեհ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Արտակրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծ պողոտայի 39 հասցեում գտնվող գտնվող «Սիլ-Իշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ այրվում են հոսանքի լարեր, փաստաթղթեր: Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը: Դեպքի վարում հավաքվածներն ասում էին, որ շենքում կան նաև հոսանքի տատանումների հետևանքով փչացած տեխնիկաներ:

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս