Մարտի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՏԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա  շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանի, գրոսմայստեր, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի, գլխավոր քարտուղար  ասուլիսը:

ԹԵՄԱ – Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող հավակնորդների մրցաշարը. Առաջին երեք տուրերի արդյունքների ամփոփում:

***
Մարտի 13-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կխոսի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա ՀՀ վարչապետի` ապրիլին կայանալիք ընտրություններին։

***

Մարտի 13-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի ասուլիսը։

Թեման՝ «Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի ներկայիս վիճակը։  ՌԴ-ում. Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացները, հետընտրական քաղաքական կանխատեսումները և դրանց  հնարավոր ազդեցությունը Մերձավոր Արևելքի ու տարածաշրջանի երկրների վրա»։




Լրահոս