Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս