Նեպալում ինքնաթիռի կործմանման հետեւանքով առնվազն 38 մարդ Է զոհվել. AP

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Q-400 միջին մայրուղային ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 38 մարդ Է զոհվել, տուժել Է եւս 25 հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

«Մենք հենց նոր բեկորներից դուրս բերեցինք զոհվածներին ու տուժածներին»,-գործակալությանը հայտարարել Է Նեպալի կառավարության ներկայացուցիչը: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Bombardier Dash Q-400 ինքնաթիռը, որը կատարում Էր Դաքա-Կատմանդու չվերթը, դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկել Է:

The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 67 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Հրատարակությունը հայտնել Է 25 տուժածների հոսպիտալացման մասին:

Օդանավակայանի վարչակազմը գտնում Է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս