ՖՈՏՈ. Ցմահ դատապարտյալի ներման խնդրագիրը Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հունվարի 27-ին գրել էր, որ դատապարտյալների շրջանում սպասողական վիճակ է:  Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է, ինչ Սերժ Սարգսյանին ներման խնդրանքով 15 դատապարտյալների անուններ են ներկայացվել, սակայն որոշման մասով դեռեւս որեւէ տեղաշարժ չկա: 2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի քանի ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Ավելին՝մեզ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկներից համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:

Ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանը, որը սպանության համար ազատազրկման մեջ է գտնվում 1997 թվականից, եւս ներման խնդրանքով դիմել է նախագահական: Նրանից նույնպես իր վարքագծի մասով ՔԿ վարչությունից թղթեր են պահանջել եւ ներկայացրել նախագահական: ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Արթուր Կիրակոսյանի նամակն ուղղված Սերժ Սարգսյանին:

 




Լրահոս