Կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ Թե ուր` մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։ Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ, զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ:

Ի դեպ, որոշվել է Երեւանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ի՞նչ ֆինանսավորմամբ։ «Պետբյուջեից մինչեւ բարերարներ»: Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով եւս փոփոխություններ են սպասվում: Դրանք թերեւս կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս