Շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ. Դավիթ Հարությունյանը` «Լավ երեկո»-յի շուրջ բարձրացված աղմուկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը:

Մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը հումորային համատեքստով հարցազրույց է վերցրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների հետ: Համացանցում մի շարք օգտատերեր,իրավապաշտպաններ և լրագրողներ նշել են, որ դատապարտելի է խոցելի խմբի հետ նման ձևաչափով հարցազրույց անցկացնելը և նրանց ծաղրի առարկա դարձնելը:




Լրահոս