Մոուրինյուն կարիերայի ընթացքում 1 մլրդ ֆունտ է ծախսել, իսկ իր թիմերն ահա այսպես են խաղում. Դե Բուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի»` «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (1:2) պատասխանել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերին:

Մոուրինյուն հոլանդացի մասնագետին անվանել էր անգլիական Պրեմիեր-լիգայի` բոլոր ժամանակների վատագույն մասնագետը.

«Հնարավոր է` ես իսկապես Պրեմիեր-լիգայի պատմության վատագույն մարզիչն եմ: Բայց Մոուրինյուն այն մարզիչն է, որը մոտ 1 միլիարդ ֆունտ (1,13 մլրդ եվրո) է ծախսել իր կարիերայի ընթացքում և որի թիմերն, այդուհանդերձ, ահա այպես են խաղում»,- դե Բուրի խոսքերն է փոխանցում «Calciomercato»-ն:




Լրահոս