ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանրաճանաչ ֆուտբոլիստներ Ռոնալդոն, Դիեգո Մարադոնան, աշխարհի առաջնության մասնակից 32 երկրների ճանաչված ֆուտբոլիստները, ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտիոն Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին 100 օր մնալու կապակցությամբ ֆուտբոլի գնդակով 100 աճպարարություններ են արել: Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին Մոսկվայում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում, ի՞նչ ժամկետում կարելի է դիմել լիցենզիայի վերաձեւակերպման համար:

Գայանե Սահակյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սահակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից ակսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը եւ կանոնները:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` աշխատողը ո՞ր դեպքում կարող է կրել նյութական պատասխանատվություն:

Սիրվարդ Արզումանյան (34 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Արզումյանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.
2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի (ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած գործատուն հետադարձ պահանջի իրավունք ունի այդ աշխատողի նկատմամբ իր վճարած հատուցման չափով, եթե օրենքով այլ չափ նախատեսված չէ: Ի դեպ, աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե, օրինակ, վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի եւ անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների հետեւանքով, ինչպես նաեւ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:




Լրահոս