Հայաստանի թիվ մեկ բանտապետը խնդիրներ է ստեղծել. փողերը հետ են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանի նշանակումից հետո մատակարար ընկերությունները հայտնվել են լուրջ խնդիրների առաջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մարտի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ «Տեքսուորլդ» ՍՊԸ-ի եւ պահանջում է, որ դատարանը ստիպի մատակարարված անպատշաճ որակի ապրանքի համար վճարված գումարը վերադարձնել, պայմանագրով սահմանված տուգանքը եւ տոկոսները վճարել: Այս գործով դատարանում պատասխանող է հանդես գալիս նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ըստ էության ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ենթակայությամբ գործող քրեակատարողական հիմնարկներ համապատասխան ապրանք մատակարարելու համար մրցույթ է հայտարարել, ինչի արդյունքում հաղթել է «Տեքսուորլդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է արտահագուստների արտադրությամբ` կոշիկներ, սաղավարտներ, դիմակներ, ձեռնոցներ, ամրագոտիներ: Արդյունքում` ՔԿ վարչություն մատակարարված ապրանքները այդքան էլ դուր չեն եկել պատվիրատուին, եւ նա դիմել է դատարան եւ պահանջում է իր գումարը:




Լրահոս