Ինչու է «Հայանտառ»-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենը պաշտոնանկ արվել

Մարտի 5-ին պաշտոնից ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի երկարամյա տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ում 70-ամյակը կլրանա այս տարվա նոյեմբերին: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն անտառտնտեսության անտառապետ Գիգոլ Խասիկյանը:

Նոյեմբերյանի անտառտնտեսությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հիմնարկությունը առաջիկայում բաժանվելու է 2 մասերի` անտառկառավարման եւ անտառի պահպանության, որոնք ունենալու են տարբեր գործառնույթներ եւ գործելու են իրարից անկախ: Դա տեղի կունենա առաջիկա օրերին, երբ ստեղծվի ՀՀ անտառային կոմիտե հիմնարկությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ