Ինչպես են «Արմենիա» բժշկական կենտրոնում արձագանքել Մարինա Խաչատրյանի պահվածքին

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում բռնության ենթարկված «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում` հարցին, թե բժշկական կենտրոնում ինչպե՞ս վերաբերվեցին իր քայլին, եւ արդյո՞ք խնդիրներ չեն առաջացել, Խաչատրյանն ասաց.

«Ոչ միայն այն բժշկական կենտրոնում, որտեղ ես աշխատում եմ, այլեւ մյուս բժշկական կենտրոններում, ուսումնական հաստատություններում եւ, ընդհանրապես, իրենց տներում, փողոցում մարդիկ, երբ ինձ տեսնում են, ողջունում են, մեր խմբակության կատարած ակցիան են ողջունում: Եվ բոլորը միաձայն ասում են, որ նրանք համակիր են եւ այն գաղափարներն են կրում, որ մենք ենք տարածում»: