Արտաքին գործերի նախարարությունն արձագանքում է ռուս քաղաքագետներին

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը վերջերս կրկին սենսացիոն հայտարարություն է արել, որը, բնականաբար, ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում են հերքել: Նա նշել է, թե հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիր գոյություն ունի, որը քննարկվել է երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ինչպես կմեկնաբանեք նրա հայտարարությունը, նշեց. «Լավ էլի, շատ կան ռուսական գործիչներ, ովքեր ասում են այն, ինչ ձեռնտու է Բաքվին»: