Հանրապետական կուսակցության գործերն այդքան էլ լավ չեն

ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը վաճառում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող 455.5 քմ մակերեսով անշարժ գույքը: Ի դեպ, տեղեկացնենք, որ շենքի մեկնարկային գինը կազմում է 37 մլն 398 հազար դրամ: Իսկ ՀՀԿ-ական շենքի աճուրդը տեղի կունենա ապրիլի 12-ին: Բնականաբար, աճուրդը տեղի կունենա դասական եղանակով: