Պաշտոնյաները ջրից չորս դուրս կգան. նոր զարգացումներ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանից կաշառք վերցնելու գործով երրորդ քննիչն է կալանավորվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ գործընթացն այսքանով էլ կավարտվի: Մամուլում հրապարակվեց, որ Վահագն Աբգարյանը, որ ստեղծել էր հանցավոր խմբավորում, ծրագրել էր մահափորձեր իրականացնել եւ հիմա որպես մեղադրյալ այդ գործի շրջանակներում կալանավորվել է, բավականին լուրջ կապերի մեջ է եղել նաեւ մի շարք պաշտոնատար անձանց հետ` նրանց հետ զրույցներում կիսվելով իր մտադրությունների մասին:

Սակայն ըստ մեզ հասած լուրերի` հրահանգ կա, որ գործը կավարտվի միայն Աբգարյանից մահափորձ ծրագրելու գործը կոծկելու համար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող քննիչներին ազատազարկելով: Իսկ պաշտոնյաները ջրից չորս դուրս կգան, ցանկացած պահի «հանցագործության մասին իմանալ-չհայտնելու» մեղադրանքով իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու սպառնալիքով:




Լրահոս