Ինչպես է մահացել հում միս ուտող աղջիկը, և ինչում է մեղադրվում նրա մայրը. Արմավիրում տեղի ունեցած առեղծվածային դեպքի մանրամասները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այս տարվա մարտի 6-ին Արմավիր քաղաքի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են հանկարծամահ եղած մի քաղաքացու: Մահացածը նույն բնակարանի բնակիչ, 49-ամյա Նունե Դ.-ն էր, ով ըստ այդ պահի տեղեկությունների՝ խոհանոցի ջրի ծորակի տակ դրված հում մսի կտորը կուլ է տվել, ինչի հետևանքով շնչահեղձ է եղել և մահացել:

Նունե Դ.-ն, երբ մսի կտորը կուլ է տվել ու շնչահեղձ է եղել, այդ ամենը կանխելու նպատակով նրա մայրը՝ 71-ամյա Ռուզաննա Հ.-ն, ձեռքերով սեղմել է աղջկա պարանոցը՝ փորձելով կոկորդից հանել մսի կտորը: Դատաբժշկական փորձաքննութունից հետո դատաբժշկական կենտրոնից մահվան վկայակայնը փոխանցել են իրավապահներին, որտեղ դատաբժշկական եզրակացության համաձայն գրվել է, որ Նունե Դ.-ի մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: