Շառլ Ազնավուրը ստացավ չեխական Ֆեբիոֆեստի «Քրիստիան» մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

orer.eu-ն գրում է.

Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվեց Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրը դարձավ աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր եւ դերասան Շարլ Ազնավուրը։

Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց նաեւ նրա խաղացած ֆիլմերից մի տեսաշար, իսկ ,,Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունեց Շարլ Ազնավուրին։ Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսեց ուղղելով խոսափողը, եւ կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։ Նա խոստացավ կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։ Նա շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ջերմ ծափահարությունների համար։ Նախօրեին ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ միշտ էլ հաճելի է, երբ կատարած աշխատանքը գնահատվում է։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս