ՖՈՏՈ. Գլխավոր թագուհին. աստղագետներն անվանել են հոլիվուդյան դերասանուհիների թոփ-5-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստղագետների կարծիքով, մոլորակները կարող են ազդել մարդկանց վրա: Նրանք անվանել են այն դերասանուհիներին, ովքեր հավասարը չունեն:

Անջելինա Ջոլի՝ երկվորյակ

Հոլիվուդյան սրտեր գերող դերասանուհի, ով երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չի զգացել: Սակայն ոչ գեղեցկությունը, ոչ խարիզման Երկվորյակին հանգիստ չի բերել: Այդ նշանին բնորոշ է էքսենտրիկությունը և դեպրեսիայի հակվածությունը: Ջոլին երկու անգամ փորձել է ինքնասպան լինել, մի որոշ ժամանակ թմրանյութեր է օգտագործել, որից հետո վերականգնողական երկար կուրսեր է անցել:

Դերասանուհին ոչ մեկ անգամ հայտարարել է, որ իրեն դուր են գալիս եւ տղամարդիկ, եւ կանայք: Դուք կարող եք հիշել նրա համբույրները հարազատ եղբոր հետ՝ հասարակության առջև: Վերջերս նա կիսվել է հասարակության հետ եւ ասել, որ գտնվում է մշտապես դեպրեսիայի մեջ:

Շարլիզ Թերոն՝ Առյուծ

15-տարեկանում նա ականատես է եղել, թե ինչպես  է իր մայրն ինքնապաշտպանական նպատակներով կրակել հոր վրա: Կա նաև այլ կարծիք, որ սպանությունը հենց ինքն է արել, սակայն մայրն իր վրա է վերցրել մեղքը: Այդ ողբերգությունը չէր կարող չանդրադառնալ աղջկա հոգեբանական վիճակի վրա: Աստղագետները կարծում են, որ այդ դեպքերը հստակ դիրքորոշում են ունեցել աղջկա հետագա կյանքի վրա:

Անձնական կյանքում նրա բախտն այնքան էլ չի բերել: Նրա նախկին ընկեր Սթիվեն Ջենկինսը հիշում է, թե ինչ սկանդալներ է նա հեղինակել իր հետ: Այս նշանի ներկայացուցիչները դժվարությամբ են հարաբերություններ հաստատում հակառակ սեռի հետ:

Սելենա Գոմես՝ Խեցգետին

Դժվար է հավատալ, որ այս աղջիկը տառապում է նևրոզից: Դեր է խաղացել նրա ամբիցիոզ մայրը: Աստղագետները վկայում են, որ Սելենան հաջողակ հարաբերություններ կարող  է հաստատել միայն իրենից տարիքով մեծ տղամարդկանց հետ: Հենց այդ պատճառով էլ Ջասթին Բիբերի հետ սիրավեպը շարունակություն չունեցավ:

Այս նշանի բնավորությունը հակասական է, ինչպես և 26-ամյա Սելենան: Նա ցանկանում է միշտ բնալ բարձունքում և ձգտել հաջողության:

Հոլի Բերի՝ Առյուծ

Աստղի մանկությունը հեռու է եղել անհոգ լինելուց: Նրա մայրն աշխատում էր հոգեբուժարանում, իսկ հայրն ավտոբուսի վարորդ էր: Նա վաղ է հեռացել ծնողներից և  երկար ժամանակ ստիպված է եղել ապրել անտունների համար նախատեսված տարածքում: 23 տարեկանում նա կոմայի մեջ է հայտնվել:

Հոլիվուդյան աստղը երեք անգամ ամուսնացած է եղել, սակայն դրանցից յուրաքանչյուրը նրա համար ֆիզիկական բռնությամբ է ավարտվել:

Վայնոնա Ռայդեր՝ Կարիճ

Միայն վերջերս աստղը խոստովանեց, որ նա կլեպտոմանուհի է և հաճախ տառապում է դեպրեսիայից: 2001 թվականին նրան բռնել են Նյու-Յորքի խանութներից մեկում՝ զարդեր գողանալիս: Դրանից հետո նա ստիպված էր որոշ ժամանակ հրաժարվել նկարահանումներից:

Ընդգծենք, որ Անջելինա Ջոլին և Վայնոնա Ռայդերը համարվում են ամենաուժեղ էներգետիկա ունեցող աստղերից:




Լրահոս