ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք Գլխավոր դատախազին կկանչենք հարցաքննության. Նիկոլ Փաշինյան

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Ազատության հրապարակում անցկացված հավաք-երթին ներկա էր նաեւ ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ArmLur.am-ի հետ զրույցում  դիտարկմանը, թե իր` Գլխավոր դատախազին ուղղված դիմումին ընթացք չի տրվելու եւ փաստորեն, Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով չեն կանչելու հարցաքննության, Փաշինյանը պատասխանեց. «Գլխավոր դատախազը չի պատրաստվում Քոչարյանին կանչել հարցաքննության, մենք իրեն կկանչենք հարցաքննության. Գլխավոր դատախազին նկատի ունեմ»:

Օրերս թեմայի շրջանակում 2rd.am կայքին հարցազրույց էր տվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, նշելով, թե Նիկոլ Փաշինյանն է Մարտի 1-ի դեպքերի գլխավոր սադրիչը: Այս առնչությամբ Փաշինյանն արձագանքեց. «Նա, ըստ էության, կրկնել է 2008 թվականի մարտի 1-ի կապակցությամբ հարուցված քրեական գործի պաշտոնական վարկածը: Այդ վարկածի վերաբերյալ նոր չէ, որ որեւէ մեկը պետք է վերաբերմունք ունենա»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: