Կոռուպցիայի հերթական բունը. ինչի վրա են ծախսվել արտաբյուջետային միջոցները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, եւ գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել է, թե նախորդ տարվա ընթացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները: Թեեւ մինչեւ հիմա հաշվետվությունը տարեկան կտրվածքով հրապարակված չէ, այլ հասանելի են 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, այնուհանդերձ, կարելի է ասել, որ բավական խոսուն պատկեր է: Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականացվել:

Օրինակ` 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի եւ հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին: Իսկ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ արտաբյուջետային միջոցներից 113 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացրել է պետական համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, նվիրատվություններ է արել ոչ կառավարչական` հասարակական կազմակերպություններին` 57 մլն դրամի չափով, եւ այսպես շարունակ: Իրոք, բավական խոսուն պատկեր է»:

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս