Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 17-ին, ժամը 10:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ժամը 06:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 և թիվ 24 տների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), տարբեր չափերի քարեր թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոճանապարհը տեղի ուժերով դարձել է միակողմանի երթևեկելի, առկա է հետագա քարաթափման վտանգ. հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:




Լրահոս