Մարտի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է «ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա (2015-2017թթ.) մշտադիտարկում` ընտրանքային հետազոտության միջոցով» զեկույցը:

«Արտագաղթի պատճառներն ու դրան նպաստող գործոնները» թեմայի շրջանակներում մարտի 19-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի մշտադիտարկումն իրականացրած աշխատանքային խմբի ղեկավար, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանին:

Բանախոսը կներկայացնի մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի միգրացիոն իրավիճակի հիմնական բնութագրիչներն ու հատկանիշները:

***

Մարտի 19-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը կխոսիԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի կապակցությամբ Բաքվի բարձրացրած հիստերիայի մասինկանդրադառնա նաևԱդրբեջանում ընթացող զորավարժություններին և նրանց ՊՆի կողմից հին զորավարժությունների կադրերը որպես «նոր» կադրեր ներկայացնելուն:

***

Երկուշաբթի՝ մարտի 19-ին, ժամը 12։00 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում (հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 1) տեղի կունենա Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մամուլի ասուլիսը։

Թեմա՝

  1. ՀԶՀ գործունեության 2018 թ. ծրագիրը, նոր կորպորատիվ ոճի և անունի շնորհանդես,
  2. Անցած տարվա գործունեության, ՀԶՀ միջոցով ապահովված արտահանման և ներդրումների արդյունքները։

 




Լրահոս